Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը


Գիտություն


Սեպտեմբերի 14-ին՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը։ Գիտաժողովը կանցկացվի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։

«Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը կարևոր հոբելյան է ոչ միայն աստղադիտարանի, այլև Հայաստանի աստղագիտության պատմության համար։ Ութ տասնամյակ շարունակ աստղադիտարանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում և աշխարհում աստղագիտության զարգացման գործում՝ ձևավորելով գիտական հարուստ ժառանգություն և միջազգային ճանաչում ունեցող հետազոտական ավանդույթներ»,- նշված է աստղադիտարանի տարածած հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *