Ռուբինյանը Հաջիեւի հայտարարությունները ոչ օգտակար ու անհիմն է որակել


Բաքվի հայտարարությունները խաղաղության հաստատման համար օգտակար չեն ու անհիմն են, այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը ալբանական են։

Վերջերս Ղարաբաղ դիվանագետների այցի ժամանակ Հաջիեւը մասնավորապես Գանձասարի վանքը ներկայացրել էր որպես ալբանական։ Խորհրդարանի նախագահին Հաջիեւի հայտարարության մասին հարցրել էր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր նոր, ձեռք բերված խաղաղությունը մշտական հոգածության կարիք ունի, եւ շատ կարեւոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայունություն ցուցաբերելը։ Հետեւաբար, ձեր նշած հայտարարությունները չեն նպաստում խաղաղությանը եւ օգտակար չեն այս համատեքստում։ Բացի այդ, դրանք անհիմն են»,- ասել է Ռուբինյանը։

Միեւնույն ժամանակ, ԱԺ նախագահի խոսքով, կա նաեւ դրական հանգամանք. կողմերը գտնվում են խաղաղության պայմաններում, եւ նման հարցերի շուրջ տարաձայնություններն ու վեճերը չեն արտահայտվում սահմանին փոխհրաձգությունների կամ բախումների տեսքով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *