Թուրք հետազոտող Ինան Մութլուն, հիմնվելով «EuroStat»-ի տվյալների վրա, ցուցանիշներ է հրապարակել Թուրքիայում երեխաների աղքատության վերաբերյալ․ գրում է ermenihaber-ը։
«Նա նշել է, որ Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով եվրոպական երկրների շարքում 1-ին տեղում է։
Ըստ նրա՝ աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող երեխաների ցուցանիշը կազմում է 37.6 %: Նման իրավիճակում գտնվում է 8 մլն 122.000 երեխա։ Անչափահասների չքավորության ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Մակեդոնիան, որտեղ երեխաների այն կազմում է 34.2 %։
Երեխաների աղքատության կամ սոցիալական մեկուսացման ցուցանիշները ցածր են նաև Սլովենիայում (12.5 %) և Նիդերլանդներում (12.7 %)»,- նշում է լրատվամիջոցը։
