Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել և արտասվել է՝ տարիների դադարից հետո բեմ վերադառնալով։ Դիոնը վեց տարվա դադարից հետո առաջին անգամ լիարժեք համերգով հանդես է եկել։ Ելույթի ընթացքում նա խոսել է՝ ընդգծելով, որ երկրպագուների աջակցությունը մեծ դեր է ունեցել իր՝ կրկին բեմ բարձրանալու գործում։
2022 թվականի դեկտեմբերին Դիոնի մոտ ախտորոշվել էր նյարդաբանական խանգարում՝ կարկամած մարդու համախտանիշ։ Այն հազվադեպ աուտոիմուն շարժողական խանգարում է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կարող է առաջացնել մկանների անվերահսկելի ու ցավոտ սպազմեր։
2023 թվականին հիվանդության պատճառով Դիոնը ստիպված էր չեղարկել համաշխարհային շրջագայությունը։ Երգչուհու վերջին ելույթը տեղի էր ունեցել 2024 թվականին Էլի Սաաբի նորաձևության ցուցադրության շրջանակում՝ Էր-Ռիադում։ Մինչև Փարիզի համերգը նրա վերջին լիարժեք շոուն կայացել էր 2020 թվականին։