Արդյոք Մոսկվան պատրաստ է նույն կերպ հրաժարվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից


Հարեվաններ


Կրեմլը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ուղղված ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները դադարեցնելու կոչը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դրական է գնահատում Կիևին խաղաղ տնտեսական ենթակառուցվածքների դեմ հարվածները դադարեցնելու ցանկացած կոչ։ Միաժամանակ Պեսկովը չի հստակեցրել՝ արդյոք Մոսկվան պատրաստ է նույն կերպ հրաժարվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից, եթե Ուկրաինան ընդունի Թրամփի առաջարկը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, իր գնահատմամբ, օրեցօր բարելավում է իր դիրքերը պատերազմի գոտում և հետևողականորեն շարժվում է իր նպատակների իրականացման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստ են նպաստել Ուկրաինայի շուրջ կարգավորմանը։ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը նրանց ներկայացրել է ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը։

Անդրադառնալով Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին ուղևորատար գնացքին հասցված անօդաչու հարվածին՝ Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը «կատարում են իրենց խնդիրները Ուկրաինայի ողջ տարածքում» և շարունակելու են դա անել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *