Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Առանձնատնից բացի՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *