Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Տվյալները ներկայացվել են սեպտեմբերի 21-ին նշվող ազգային տոնի՝ Տարեցների հանդեպ հարգանքի օրվա առթիվ։

Ճապոնիայում 100 և ավելի տարեկան անձանց թիվն անընդհատ աճում է վերջին 56 տարվա ընթացքում։ 2025 թվականի համեմատությամբ այդ թիվն ավելացել է 7914-ով՝ առաջին անգամ հաղթահարելով 100 000-ի շեմը։

Երկարակյացների այդ կատեգորիայում 87,6%-ը բաժին է ընկնում կանանց։ Ճապոնիայում կյանքի տևողությամբ առաջին տեղում է Կիոտոյի բնակչուհի 114-ամյա Ֆույոսա Կիշիմոտոն։

Ճապոնիայում յուրաքանչյուր 100 000 բնակչին այժմ բաժին է ընկնում 100 տարեկանից բարձր ավելի քան 87 մարդ։ Բնակչության ծերացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծում՝ ակտիվ աշխատող մարդկանց թվի նվազման պատճառով, որոնք վճարում են առավել մեծ քանակով հարկեր, ինչպես նաև առողջապահության ու սոցիալական ապահովության համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածության պատճառով:

2025 թվականին Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը կանանց համար կազմել է 87,33, իսկ տղամարդկանց համար՝ 81,35 տարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *