Գաբրիել Սարգսյանը շախմատի օլիմպիադաներում 6 մեդալ է նվաճել


Սպորտ


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շախմատի համաշխարհային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով երկրորդ ամենատիտղոսակիր շախմատիստն է։

Գաբրիել Սարգսյանը զիջում է միայն ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որը օլիմպիադաներում մեդալակիր է դարձել 8 անգամ: Սարգսյանը երեք անգամ հռչակվել է չեմպիոն, մեկ անգամ նվաճել արծաթե և երկու անգամ՝ բրոնզե մեդալ։ Երրորդ տեղում՝ 5 մեդալով, Լևոն Արոնյանն է, որը օլիմպիադայում հանդես կգա ԱՄՆ-ի հավաքականի կազմում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *