Պատերազմի աշխարհագրական ընդլայնումը վերջին բանն է, որ կցանկանայինք տեսնել․ Հաքան Ֆիդանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տարածվել ոչ միայն Սև ծովի տարածաշրջանում, այլև եվրոպական այլ երկրներումայսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Աստված մի արասցե, մենք անգամ չենք ցանկանում մտածել այդ մասին, էլ չենք խոսում դա բարձրաձայնելու մասին։ Պատերազմի աշխարհագրական ընդլայնումը վերջին բանն է, որ կցանկանայինք տեսնել»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *