ՀՀ բանկային համակարգի կայուն ընթացքը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ բանկային համակարգը շարունակում է կայուն կերպով զարգանալ։ Դրա մասին է վկայում նաև առևտրային բանկերի գործունեությունը նկարագրող առանցքային ցուցանիշների վարքագիծը 2026թ․ հունիսի վերջի դրությամբ․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում գործունեություն է ծավալում 17 բանկ։ Այս ցուցանիշը 2025թ․ հունիսի վերջի համեմատ որևէ փոփոխություն չի կրել։

Գործող բանկերի մասնաճյուղերի թվաքանակը 2026թ․ հունիսի վերջի դրությամբ կազմել է 542 միավոր, որը նախորդ տարվա հունիսի վերջի համեմատ կրճատվել է 2 միավորով։


«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում


2026թ․ հունիսի վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի թվաքանակը 16-ն է։ Շահույթի ընդհանուր ծավալը կազմել է մոտ ֏ 186 մլրդ։ Վերջինս նախորդ տարվա հունիսի վերջի համեմատ կրճատվել է 13%-ով։ Բանկերից մեկը միայն աշխատել է վնասով, որի ծավալը կազմել է  մոտ ֏23 մլրդ` 2025թ․ հունիսի վերջի համեմատ աճելով  10%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *