ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը՝ կապված ռուսական զորախմբի (այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմակայանի) ներկայության հետ, և նմանատիպ մոտեցում է ակնկալում Երևանից։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, և մենք մտադիր ենք պահպանել դրանք։ Մենք նաև ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի»,- Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *