Նոր աղաղակող փաստեր, որոնք կփոխեն ձեր պատկերացումները Հայաստանում «բանկային գաղտնիքի» գոյության մասին․ Արմեն Սաքապետոյան

Դիտել Reel-ը

Ինչպե՞ս գործի հետ կապ չունեցող մարդկանց բանկային գաղտնիքը դարձավ հանրային սեփականություն, գրում է գործարար Արմեն Սաքապետոյանը ։

«Կենտրոնական բանկի հետ երկարատև գրագրությունն այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Իմ պայքարը հանուն օրինականության և բանկային գաղտնիքի պաշտպանության շարունակվում է իրավական բոլոր հնարավոր ատյաններում։

Այսօր ներկայացնում եմ նոր ու աղաղակող փաստեր, որոնք վերջնականապես կփոխեն ձեր պատկերացումները Հայաստանում «բանկային գաղտնիքի» գոյության մասին։

Ի սկզբանե ուսումնասիրվել էին իմ, կնոջս, եղբորս և հորեղբորս որդու բանկային ողջ տվյալներն ու շարժերը։ Հետագայում իրավասու մարմինն ինքն է արձանագրել, որ եղբայրներս որևէ կապ չունեն ապօրինի գույքի կամ որևէ անօրինական դրամական միջոցի հետ։ Եվ ահա աբսուրդը. Չնայած այն հանգամանքին, որ նրանք կապ չունեն գործի հետ, նրանց ր նրանց ընտանիքի անդամների, բիզնեսների բանկային գաղտնիք կազմող ողջ տեղեկատվությունը շարունակել է մնալ գործի նյութերում։

Արդյունքում՝ իմ գործով անցնող բոլոր կողմերը, որոնք հասնում են մեկ տասնյակի, այսօր լումայի ճշգրտությամբ տեսնում են գործի հետ առնչություն չունեցող մարդկանց ողջ կյանքի ֆինանսական պատմությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *