Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքների մասնակիցները կանիծվեն․ Զախարովա

Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ իրականացվող հալածանքների մասնակիցները կանիծվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք, ովքեր մասնակցում են կանոնական եկեղեցու նկատմամբ հալածանքներին, կանիծվեն»,- Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Ինչպես հավելել է դիվանագետը, կյանքը ցույց է տալիս, որ Աստծո դեմ պայքարին և հավատացյալների նկատմամբ հալածանքներին հետևում են անեծքներ դարեդար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *