Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի


Աշխարհ


Կանադայի վարչապետը դիմել է ամերիկացիներին, նշել՝ երկրները միշտ լինելու են հարևաններ, և Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում։

«Ի վերջո, նույնիսկ մեր երկարատև ընդհանուր պատմության ընթացքում տարաձայնությունների ժամանակ մենք միշտ սերտ կապեր ենք պահպանել: Նման հարաբերություններն ամենալավն են գործում, երբ մենք համագործակցում ենք որպես իրական գործընկերներ, որոնք հարգում են միմյանց ավանդույթներն ու ինքնիշխանությունը: Եվ երբ նման հնարավորությունները նորից ի հայտ գան, Կանադան կդառնա էլ ավելի հուսալի գործընկեր՝ ավելի ուժեղ, կայուն և անկախ՝ պատրաստ առաջ մղելու մեր ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը»,- նշել է Քարնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մի քանի անգամ կրկնել է, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *