Ստեփանակերտի Մայր Տաճարի ավերումը չպետք է անտեսնվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում․ Առաքելյան

Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով․ գրել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։

Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել էր տոկունության, միասնության և հավատքի խորհրդանիշ։
Ադրբեջանի՝ մշակութային ակնհայտ ցեղասպանությունը չի կարող և չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։

Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն։

Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ևս վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, դա փաստացի վերածվում է «կանաչ լույսի»՝ շարունակելու նույն քաղաքականությունը։

Մեր մշակութային ժառանգությունը մեր ինքնության հիմքն է, և այն պաշտպանելը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի առաջ»,- նշել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *