Արման Եղոյանն առաջինը չէ, որ հայտարարում է ՀՅԴ-ն արմատախիլ անելու մասին։ Այդ մասին դեռ 2019-ին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը․ այսօր ճեպազրույցում ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Փաշինյանն ասում էր՝ Դաշնակցությունն այլևս պատմության աղբանոցում է, թաղում էր ՀՅԴ-ն, ասում էր՝ մնացել է միայն տապանաքարը, կտեսնենք՝ վերջում ում վրա է դրվում էդ տապանաքարը»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն, ոչ թե ՀՅԴ-ն, «որովհետև ՔՊ-ն հայ ժողովրդին դժբախտություն, մահ ու ողբերգություն բերած ուժ է»։