Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 7 միլիարդ դոլար

Ըստ Forbes պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը հասել է 7 միլիարդ դոլարի։

Սա 2.7 միլիարդ դոլարով ավելի է, քան 2024 թվականի ընտրություններում նրա հաղթանակի պահին, թեև վերջին մեկ տարում այն նվազել է մոտ 300 միլիոն դոլարով։

Թրամփի կարողության կտրուկ աճի հիմնական շարժիչը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կրիպտոարժութային նախագծերն ու արտասահմանյան գործարքներն են։ Այժմ նրա ակտիվների շուրջ 2.4 միլիարդ դոլարը բաժին է ընկնում կրիպտոարժույթին և իրացվելի ակտիվներին։

Forbes-ը հաշվառել է նաև մոտ 140 միլիոն դոլարի պարտք ($94 մլն՝ իրավական պարտավորություններ, $50 մլն՝ վարկային գիծ)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *