Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր առաջին մարզային այցը կատարել է Շիրակի մարզ՝ այցելելով Գյումրի։
Դեսպանը նշել է, որ Գյումրին իր առաջին մարզային այցի համար ընտրել է նպատակային՝ ընդգծելով քաղաքի ինքնատիպությունը, պատմությունն ու յուրահատուկ ոգին։ Նրա խոսքով՝ Գյումրիում բազմաթիվ վկայություններ կան հայ-ֆրանսիական բարեկամության մասին։
Այցի շրջանակում Ֆլորիան Էսկյուդիեն հանդիպել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Կողմերը քննարկել են մարզի զարգացման հեռանկարները, հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև Շիրակի տնտեսական և ներդրումային ներուժը։
Քննարկվել են նաև Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծին և տնտեսական, մշակութային, կրթական ու ներդրումային ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։