Ընտրությունները պատասխան կլինեն նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանին․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսաստանցիներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 18-20-ը։ Պետության ղեկավարը առաջիկա ընտրությունները երկրի համար ճակատագրական է անվանել և քաղաքացիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը։

«Լայնածավալ ընտրական քարոզարշավն անցկացվում է հատուկ ռազմական գործողության պայմաններում, իսկ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչներն առաջին անգամ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո կընտրեն Պետական դումայի պատգամավորների», — ասել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, ընտրությունների արդյունքները ցույց կտան, որ Ռուսաստանի ինքնիշխանությունը խարխլելու և քաղաքացիների շարքերում պառակտում մտցնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

«Ռուսաստանում ընտրությունները պատասխան կլինեն նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել և զրկել Ռուսաստանին ինքնիշխանությունից», — նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պետության ղեկավարը հավելել է, որ ռուսաստանցիները գիտակցում են ներկայիս պայքարի նպատակները և հասկանում են իրենց պարտավորությունները հայրենիքի հանդեպ։

Նա վստահություն է հայտնել, որ զինծառայողները նույնպես բարձր քաղաքացիական ակտիվություն կցուցաբերեն Պետական դումայի ընտրություններում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ սպաների և զինվորների հերոսությունն ու հայրենիքին նվիրվածությունը օրինակ են ողջ ռուսական հասարակության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *