Ամանորյա նոր լույսերին՝ ևս 100 մլն դրամ․ որքա՞ն է քաղաքապետարանը ծախսել նախորդ տարիներին

Երևանի 2026 թվականի բյուջեում առաջարկվում է 100 մլն դրամով ավելացնել «Արտաքին ձևավորում» ծրագիրը։ Գումարը նախատեսվում է ուղղել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման շրջանակում նոր տեղադիրների համար լույսերի ձեռքբերմանը։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկացավ Երևանի ավագանու որոշման նախագծից:

Սա առանձին լրացուցիչ հատկացում է և դեռ չի նշանակում ամբողջ ամանորյա բյուջեի վերջնական չափը։ Համեմատության համար՝ նախորդ ամանորյա շրջանի ընթացքում Երևանի տոնական ձևավորման մրցույթի բյուջեն կազմել էր շուրջ 607.6 մլն դրամ, իսկ գլխավոր տոնածառի լույսերի վառման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի և Հանրապետության հրապարակի ձևավորման համար նախատեսվել էր ևս 345 մլն դրամ։ Հրապարակված տվյալներով՝ ընդհանուր ամանորյա նախապատրաստումների ծախսերը մոտեցել էին 952.6 մլն դրամի։

Դրանից մեկ տարի առաջ՝ 2025-ի Ամանորին ընդառաջ, քաղաքապետարանը տոնական ձևավորման համար հայտնել էր 549.7 մլն դրամ ծախսի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *