Երկրի օրվա շրջանակում՝ ծառատնկման լայնածավալ ծրագիր


Հայաստան


Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի շարունակական զարգացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ #Երկրի_օրվա շրջանակում հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։

Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։

Ծառատկման աշխատանքները և հետագա խնամքը ՊՈԱԿ-ի մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն։

Արձանագրված արդյունքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, աշնանը կկատարվեն լրացման աշխատանքներ։

Յուրաքանչյուր տնկված և խնամված ծառ փոքր թվացող, բայց կարևոր ներդրում է երկրում՝ որ փոխադարձվում է մաքուր օդի, առողջ միջավայրի և կայուն բնության տեսքով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *