«Դուք չեք կարող լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ»։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
Կարապետյանի խոսքով՝ Հովակիմյանը «վառ արտահայտում է երկրում հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը»։
Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ինքը ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվել է ոչ թե որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ նախկին կուսակցության շահերը պահպանելու, այլ Հայաստանում իշխանության ընտրովի ձևավորումն ապահովելու համար։
«Ես հավակնել և ընտրվել եմ ԿԸՀ նախագահ ոչ թե որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ իմ նախկին կուսակցության որևէ իրավունք պահպանելու համար, այլ որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը՝ լինի գործադիր իշխանությունը, թե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, լինի ընտրված»,- ասել է Հովակիմյանը։