Երևանի 59-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ գործադրել է գազային ատրճանակ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միկոյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վիճաբանություն է։

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանության, ինչի ընթացքում Երևանի 59-ամյա բնակիչը գործադրել է գազային ատրճանակ։ Տուժածներ չկան։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակ անց տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նա ներկայացրել է գազային ատրճանակը։

Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *