Անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջն ու փախել․ նրան կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադան»

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զվարթ Ա․-ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *