Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումների վերաբերյալ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
     «Մենք քննարկել ենք Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումների հարցը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *