Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը հետաքննություն էր սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի սեռի վերաբերյալ, մահացել է։ Համապատասխան տեղեկությունը սեպտեմբերի 18-ին «Известия»-ին հաստատել է լրագրողի փաստաբանը։
Նա նշել է, որ Ռեյի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին։
Նատաշա Ռեյը ֆրանսիացի անկախ լրագրող էր, որը հայտնի էր դարձել 2020-ականների սկզբին Ֆրանսիայի առաջին տիկնոջ վերաբերյալ իր հետաքննության շնորհիվ։ Նա պնդում էր, որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է ծնվել՝ Ժան-Միշել Տրոնիե անունով, և փոխել է սեռը։ Դրանից հետո Ռեյը բախվել էր Ֆրանսիայի նախագահի կնոջ և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված դատական հայցերին։
Լրագրողի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը 2025 թվականի հուլիսին հայտնել էր, որ Ռեյն արդարացվել է զրպարտության գործով։ Միևնույն ժամանակ Դանգլեանը նշել էր, որ Ռեյը մտադիր է հայց ներկայացնել Մակրոնի կնոջ և նրա եղբոր դեմ՝ դատարանին մոլորության մեջ գցելու մեղադրանքով։