Սարգիս Խանդանյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի անվտանգության խնդիրներին վերաբերող համաժողովին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի անվտանգության խնդիրներին վերաբերող համաժողովին, որը կազմակերպել էր Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խումբը։

««Ընդլայնման քաղաքականությունից՝ դեպի ազդեցության ռազմավարություն» խորագրով պանելային քննարկմանը խոսել եմ Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերությունների և Հայաստանի եվրոպական ձգտումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խանդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *