Հերթական ռեկորդը մեր անվան դիմաց, հայտարարել է «Նոա» ֆուտբոլային ակումբը։
««Նոան» դարձավ առաջին թիմը, որը Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 8 խաղերում տարել է 8 անընդմեջ հաղթանակ։
Հաղթանակներից 6-ը մեր թիմը տարել է չոր հաշվով»,– ասված է հաղորդագրության մեջ։