Բյուրեղավանում վերջին օրերին մի շարք քաղաքացիներ դիմել են շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։ Համայնքապետարանը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում» վիճակի մասին արդեն տեղեկացված են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։
ABC Media-ի հետ զրույցում Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ստացվել են շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլության, փսխման և ջերմության գանգատներով։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները անհապաղ իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Ծանր դեպքեր չկան»,- մեզ հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Բյուրեղավանի համայնքապետարանը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել ջրի գործածումից կամ այն օգտագործել միայն եռացրած վիճակում։