«Դատախազությունը գործ հարուցել է, բայց իմ տեսանյութի հետքերով»․ Գոհար Մելոյանի պատասխանը՝ ՔՊ պատգամավորին

Դիտել Reel-ը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն անդրադարձել է իր վերաբերյալ ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի՝ ԱԺ ամբիոնից արվախ պնդումներին։

«Քանի որ, չնայած այն հանգամանքին, որ հրաժարվել եմ մանդատիցս ու ներկա չեմ Ազգային ժողովի նիստերին՝ իշխանական պատգամավորները պարբերաբար հիշում են ինձ, ես էլ՝ պարբերաբար արձագանքեմ։

Հրապարակում եմ 16 համարի քվեաթերթիկի «բազմաչարչար» տեսանյութը)

Հետեւելու եմ լալահառաչ տեքստեր տարածող քոմենթչիներին, ովքեր «արդարության» ջատագով էին՝ անկախ, թե ում համակրի կողմից է խախտումն իրականացվել ու տրվելով մանիպուլյացիայի կարծում էին, որ չի եղել նման դեպք ու չկա նման տեսանյութ։ Խնդրեմ՝ հետեւելու եմ ձեր արդարության պահանջով գործողություններին։

Ի դեպ՝ Դատախազությունը գործ հարուցել է, բայց իմ տեսանյութի հետքերով, այս տեսանյութն էլ վաղուց տրամադրել եմ իրավապահներին։

Հ.գ. Մեր ձեւը՝ փաստահենն ու պարկեշտնա. ձեր ձեւի հակառակ կողմը»,– հրապարակված հոլովակին կից գրել է Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *