ԵՄ–Հայաստան առևտրային հարաբերությունների ակտիվացում․ նոր հնարավորություններ և շուկայի վերադասավորումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներով Հայաստանի համար դեպի Եվրոպա ապրանքների արտահանման ճանապարհին վառվել է ևս մեկ կանաչ լույս։ Ընդ որում՝ օրինագծին կողմ է քվեարկել 583, դեմ՝ 49, և ձեռնպահ՝ 39 պատգամավոր։ Հատկապես հետաքրքրական է՝ դեմ և ձեռնպահ պատգամավորները ո՞ր երկրներից են։ Պարզվում է՝ դեմ քվեարկած պատգամավորներից 30Ֆրանսիայից են, 6-ական պատգամավոր էլ՝ Ավստրիայից և Իսպանիայից, 2 պատգամավոր էլ` Հունաստանից։

Ձեռնպահ քվեարկած պատգամավորներից 10Հունգարիայից են, 5– ական պատգամավոր՝ Գերմանիայից և Իտալիայից, 3-ական պատգամավոր՝ Չեխիայից և Լեհաստանից։

Օրինագծի հաստատման դեպքում հայկական ապրանքները ժամանակավորապես կազատվեն մաքսատուրքերից։ Այս առևտրային թեթևացումները, սակայն, ժամանակավոր բնույթ ունեն, ուստի կարևոր է հասկանալ՝ որքանով է ԵՄ քաղաքականությունը կայուն այս ուղղությամբ։ Բացի այդ, ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը նույնպես կբացի իր սահմանները եվրոպական ապրանքների համար։ Երբ եվրոպական` մոտ 0,5 միլիարդանոց շուկան բացում է իր դռները փոքր տնտեսության համար, դա կարող է դառնալ շատ նշանակալի հնարավորություն, եթե Հայաստանը կարողանա ճիշտ արձագանքել։


Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, ընդհակառակը, ունենք նվազում. Նիկոլ Փաշինյան


Մինչ այդ՝ ՀՀ արտաքին առևտուրը շարունակում է մնալ ռուսական շուկայի ազդեցության գոտում։ Վիճակագրական տվյալներով՝ 2026թ․ հունվար-հուլիսին ՀՀ արտահանման ծավալների շուրջ 35.6%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Այս ցուցանիշը 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ընդամենը 0.1 տոկոսային կետով։

Ներմուծման ծավալներում ՌԴ մասնաբաժինը կազմում է 22.4%, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 12 տոկոսային կետով։

ԵՄ ուղղությամբ արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է մոտ 15%, ինչը 2025թ․ համեմատ աճել է շուրջ 7 տոկոսային կետով։

Ներմուծման ծավալներում ԵՄ մասնաբաժինը հասել է 21%` աճելով մոտ 6 տոկոսային կետով։

Այսպիսով, ԵՄ–Հայաստան փոխադարձ առևտրի ակտիվացումը կարելի է համարել ինտենսիվ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ հունվար-հուլիսին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտահանման ծավալները դեպի Բուլղարիա աճել են մոտ 6 անգամ, դեպի Դանիա և Ֆինլանդիա՝ 3.2 անգամ, իսկ դեպի Շվեդիա՝ 3 անգամ։

Ներմուծման ծավալները Կիպրոսից աճել են մոտ 19 անգամ, իսկ Բուլղարիայից՝ մոտ 4 անգամ։

  • Այս աճերը վկայում են ՀՀ արտաքին առևտրի էական վերադասավորման մասին, որին արձագանքում է ԵՄ-ն՝ ընդլայնելով տնտեսական համագործակցության հնարավորությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *