Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային. «Հրապարակ»

Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել․ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու և խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին, սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։

Մենք ժամեր շարունակ փորձում ենք կապ հաստատել կառույցի տնօրենի, ընդունարանի հետ, որևէ աշխատակցի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան։ Կապվեցինք վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է դեպքից, ասաց՝ դեպքի մասին տեղյակ է, դայակն իրենց համագյուղացին է։ Մեր հարցին ի պատասխան, թե վարույթ հարուցվել է, խափանման միջոց կա՞, ասաց տնային կալանքում է։ Վարչական ղեկավարը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ավելի ուշ կզանգի, կզրուցենք, իրեն այս պահին հարմար չէ երկար զրուցելը»,- գրում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *