Ես իմ թիմից նեղացած չեմ, թիմում երբ և որտեղ տեսան ինձ, այնտեղ էլ կաշխատեմ. Կարեն Սարուխանյան

ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է անցած խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի ցուցակում չընդգրկվելուն, ինչպես նաև իր հետագա քաղաքական ծրագրերին։

Սարուխանյանը նշել է, որ պատգամավորական ցուցակում չընդգրկվելը չի նշանակում, որ ինքը հեռացել է քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ այս փուլում պարզապես դադար է վերցրել, ինչը, իր գնահատմամբ, բնական գործընթաց է։

«Ես իմ թիմից նեղացած չեմ։ Թիմում երբ և որտեղ տեսան ինձ, այնտեղ էլ կաշխատեմ»,- ասել է Սարուխանյանը։

Նա ընդգծել է, որ շարունակում է իրեն համարել թիմի մաս և քաղաքականությունից դուրս չի եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *