Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին։

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–ասված է Պուտինի ուղերձում։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,–գրել է Միշուստինը։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի ղեկավարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *