Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության 35-ամյակի կապակցույամբ․

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է Միշուստինի ուղերձում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *