«Մեր անկախությունն այսօր վտանգի տակ է»,- անկախության օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը մսխել է անկախության գլխավոր նվաճումները։
«Հայաստանի անկախ պետականության թիվ մեկ սպառնալիքը օրվա իշխանությունն է»,- շեշտել է նա։
Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների՝ Բաքուն խառնվում, թելադրում է Հայաստանի համար կարևոր որոշումներ, օրակարգեր։
Անկախության հանրաքվեի գրեթե բոլոր փաստաթղթերը Արամ Մանուկյանը հավաքել, տեղավորել է մեկ գրքում, գիրքն ասում է՝ կարևոր օրվա մասին պատմող հուշարձան պիտի դառնա օրվա ու ապագա սերնդի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։