Անկախության պուրակի հիմքը՝ Տիգրանաշենում․ «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը՝ զարգացո՛ւմ, ոչ թե հանձնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Անկախության պուրակ կդառնա Տիգրանաշենի այն վայրը, որտեղից «Ուժեղ Հայաստան»-ը սկսեց 35-ամյա անկախ Հայաստանի առավոտը։

Գուցե այս տնկված ծառերը հետագայում կպատմեն մարդկանց՝ Տիգրանաշենում նպատակը զարգացումն էր, ոչ թե հանձնվելը:

Ծառատունկից հետո ջերմ շփում էր տիգրանաշենցիների հետ: Արդեն հայտնել են՝ Անկախության օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների պարգևավճարներն այստեղ ապրող մարդկանց խնդիրների լուծմանն են ծառայելու։

Պատմական առումով, ինչպես նաև Հայաստանի այսօրվա օրենսդրությամբ, Տիգրանաշենը հայկական է և Հայաստանի մաս, ուստի «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն ասում են՝ եկել են ուղերձ հղելու՝ այլընտրանք կա։

Խաղաղություն բոլորն են ուզում, բայց միակողմանի զիջումները խաղաղության ճանապարհ չեն բացում։

Եթե Երևանն ու Բաքուն խաղաղության ճանապարհը բռնած լինեին՝ անկլավների թեման չէր բացվի, ուստի Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Տիգրանաշենն ուղղակի հողակտոր չէ, ռազմավարական տարածք է, և պատահական չեն Բաքվի ձգտումներն ու ցանկությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *