Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «նստել դեմ դիմաց» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է Insider UA-ի տելեգրամյան ալիքը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի։ Բայց խաղաղությանն ավելի մոտենալու համար ես դա կանեմ։ Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի և դիվանագիտական գործընթացին անցնելու», – ասել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *