Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ ազգային թիմի նախապատրաստական աշխատանքների և Լատվիայի հավաքականի հետ սպասվող դիմակայության մասին։

«Այսօր անցկացրինք երկրորդ մարզումը: Բոլորն արդեն միացել են թիմին, հասցրել ենք արդեն մի քանի տեխնիկական մարզում անցկացնել և նախապատրաստվել առաջիկա խաղերին: Շատ ուրախ եմ հավաքականին միանալու համար, իհարկե սա ակումբային ֆուտբոլի համեմատ բոլորովին այլ մակարդակ է, այլ խնդիրներով ու տարբերվող տրամադրվածությամբ: Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով: Նրանց դեմ միշտ էլ դժվար է խաղալ՝ թե՛ սեփական հարկի տակ, թե՛ հյուրընկալվելիս:»,- նշել է պաշտպանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Արդեն հոկտեմբերի 2-ին մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի Չեռնոգորիային։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *