Թուրքիայի արևմտյան Թուրգութլու քաղաքի դպրոցի մոտ տեղական ժամանակով առավոտյան 8:00-ի սահմաններում հնչել են կրակոցներ․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակ բացած անձը դպրոցի 15-ամյա աշակերտ է։
Հրապարակման համաձայն՝ վիրավորվել է 10 աշակերտ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ CNN Turk-ը հաղորդում է 8 տուժածի մասին․ նրանք 14-17 տարեկան են։
Կրակոցներից հետո հարձակվողը փորձել է փախչել, բայց ձերբակալվել է։