Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին


Աշխարհ


Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ադամ Շիֆը շնորհավորական հրապարակում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիֆը հրապարակումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով այսօր ես միանում եմ աշխարհասփյուռ հայությանը: Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ հայերը աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում վերապրածներ են»,- գրել է նա:

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *