«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters

«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Կիևին վարկ տրամադրելու և Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ սահմանելու շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Կիպրոսի նախագահությանը։

«ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկին, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»,- հայտնում Է լրատվամիջոցը:

Այս երկու նախաձեռնություններն ավելի վաղ արգելափակվել էին Հունգարիայի և Սլովակիայի կողմից՝ ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը կասեցնելու որոշման։ Նախօրեին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ավարտել է խողովակաշարի վերանորոգումը։

ԵՄ երկրները համատեղ վարկի մասին որոշումը կայացրել են դեկտեմբերին՝ 2026 և 2027 թվականների համար Ուկրաինայի ֆինանսական կարիքները հոգալու համար: Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցում վարկի ապահովմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *