Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել տեսանյութը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն իր խոսքն է ասում նաև մեծահաասակների պայքարում: ¼ եզրափակիչում մեր մարզուհին ժամանակից շուտ հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին, և դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները: Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտն ու հաղթանակը շնորհեց Էլիդային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *