Մենք Իրանի հետ գործարք կկնքենք ԱՄՆ-ում ընտրություններից անմիջապես հետո․ Թրամփ

ԱՄՆ-ն ու Իրանը խաղաղության համաձայնագիր կկնքեն նոյեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք անմիջապես ընտրություններից հետո, քանի որ նրանց համար իմաստ չունի դա չանել։ Նրանք սպասում են՝ տեսնելու, թե ինչ արդյունք կցուցադրեմ միջանկյալ ընտրություններում»,-ասել է նա։

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ միջանկյալ ընտրությունները չեն ազդում Իրանի վերաբերյալ իր որոշումների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *