Տարիներով վաստակած սեփակնությունը փլուզման վտանգի առջև․ Թումանյան փողոցի կենտրոնում՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տնից ընդամենը 3 մետր հեռավորության վրա 12-հարկանի շենքի շինարությունը վերսկսվել է, ահազանգում է՝ վերահսկող ատյանները բացահայտ անգործության են մատնված: Անդրանիկ սարկավագ Մանուկյանի խոսքով՝ խնդրի մասին հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ արձագանք չի ստացել: Դատարանը 2 ամիս առաջ կայացրել է հայցի ապահովման միջանկյալ որոշում՝ կասեցնել շինարարությունը։ Արդյունքը՝ զրո։ Լիազոր մարմինների լռության ֆոնին շենքը շարունակում է բարձրանալ: Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստավում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանի սեփականազրկման փաստը, Բարձր դատարանի որոշումից 5 օր անց, սակայն, Երևանի քաղաքապետարանը նոր շինթույլտվություն է տալիս։ 3 տարի, 9 ամիս, գործով 3 քննիչ է զբաղվել, արդյունքում՝ սառեցված փորձաքննություն։ Անդրանիկ սարկավագի փաստաբաններից մեկի խոսքով՝ իրավապահ համակարգը ցուցադրական քննություն է անում, մինչդեռ իրականում՝ գործի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում:
Այս ամենի հետևանքով սարկավագի սեփականությունը հանդիսացող հարակից կիսաքանդ շինությունը ևս փլուզվելու վտանգի տակ է․ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հայտարարում է, որ հարցին լուծում չտալու դեպքում կհրապարակի աղմկահարույց ձայնագրություններ և կդիմի կտրուկ քայլերի՝ պաշտպանելով իր անձնական և սեփականության իրավունքները։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ