Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել՝ իր դստերը բերման ենթարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել իր տուն՝ իր դստեր հետևից։ Սոցցանցի իր էջում նա հայտնել է, որ դստերը մտադիր են բերման ենթարկել՝ վկայի կարգավիճակով։

Ավելի վաղ նա նաև գրել էր․ «Կրքոտ հիստերիկը չի հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար։

Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2021 թվականին հենց այն վայրում, որտեղ այժմ կանգնած են այդ ոստիկանները, պայթեցվել էր ամուսնուս ավտոմեքենան։ Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը»։

Բացել Telegram-ում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *