Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում


Հարեվաններ


Մոլդովայի խորհրդարանը սեպտեմբերի 22-ին քվեարկել է էներգետիկ և հիդրոտեխնիկական ոլորտներում 60 օր ժամկետով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու օգտին: Այդ քայլի պատճառը գազի և վառելիքի գների աճն է, ինչպես նաև Դնեստրում ջրի մակարդակի անկումը` գրում է TV Moldova հեռուստաալիքն իր կայքում:

Նշվում է, որ արտակարգ միջոցների կիրառմանը կողմ է արտահայտվել 54 պատգամավոր, դեմ՝ 20֊ը: Եվս 22 պատգամավոր չի քվեարկել: Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ին։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը պարզաբանել է, որ երկիրը կանգնած է էներգետիկայի և ջրամատակարարման ճգնաժամի սպառնալիքի առաջ մի շարք գործոնների, այդ թվում՝ Իրանում և Ուկրաինայում պատերազմների և երաշտի պատճառով, որոնք ազդել են հիդրոէլեկտրակայանների աշխատանքի վրա։

Էներգետիկ և հիդրոտեխնիկական ոլորտներում արտակարգ դրության ռեժիմի դեպքում կառավարությունը կունենա անհրաժեշտ լծակներ` արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար`ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:

Նախագահը նաև մատնանշել է իր երկրի կախվածությունն էներգակիրների ներմուծումից և աշխարհում բենզինի ու դիզելային վառելիքի աննախադեպ բարձր գները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *