Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ հիասթափված է անցյալ տարվա բյուջետային դեֆիցիտի ցուցանիշից, որը կազմել է ՀՆԱ-ի 3,1%-ը։ Սա թույլ չի տալիս երկրին դուրս գալ Եվրամիության կողմից սկսված խախտման ընթացակարգից։ Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն կատարել էր աշխատանքի 90%-ը։
«Ես հիասթափված եմ. մենք իրականացրինք չափազանց բարդ առաջադրանք, որը հանգեցրեց դեֆիցիտի կրճատմանը 8,1%-ից մինչև 3,08%։ Սա այն դեպքն է, երբ աշխատանքի 90%-ը կատարված է եղել, և մենք շատ մոտ էինք վերջնական քայլին։ 3%-ից ցածր մնալը մեզ հնարավորություն կտար վաղաժամկետ դուրս գալ խախտման ընթացակարգից»,- հայտարարել է նա Rai Uno հեռուստաալիքի Porta a Porta հաղորդման եթերում։