Մենք հրավիրեցինք Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին. Ռուբիո

«Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով այսօր Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է՝ քննարկումներ ունենալու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի], այլև համաշխարհային այլ առաջնորդների հետ: Հուսով ենք՝ սա հրավեր է, որ նա կընդունի: Հնարավորություն կա դեկտեմբերին, եթե դա տեղի ունենա», – ասել է Ռուբիոն:

Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Մայամիում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, Կրեմլն անմիջապես մերժել էր առաջարկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *