Ինչպիսին է եղել մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը Երևանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին,

◾️ Արաբկիրում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբեի 16-17-ը,

◾️ Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *